Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը բանակի զոհերի թիվ է հայտնել

Պատերազմի 6 ամիսների ընթացքում Ուկրաինայի կորուստները կազմել են գրեթե 9000 զինծառայող։ Այս թվերը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնինը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Այս պատերազմին մասնակցում են ոչ միայն զինվորականները և ոչ միայն նրանք, ովքեր զենք են վերցրել, այլ նաև մեր փոքրիկ երեխաները, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն, բացի նրանից, որ ծնվել են հենց այստեղ և հենց այս պահին։

Նրանք իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հաստատ պաշտպանության կարիք ունեն, քանի որ նրանց հայրը գնացել է ռազմաճակատ և, հավանաբար, այդ 9 հազար զոհված հերոսներից մեկն է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել