Նիկոլ Փաշինյանը գնացել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:

______________

Նշենք, որ այս պահի դրությամբ կա 6 զոհ․ նրանք են՝ Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը, Ջեմմա Նազարյանը և Գայանե Ավետիսյանը. երկուսի ինքնությունը պարզված չէ։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

  1. Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
  2. Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
  3. Մարատ Շահբազյան
  4. Սիրարփի Խաչատրյան
  5. Մարիամ Խաչատրյան
  6. Հարութ Գարաքյան
  7. Գագիկ Կարապետյան
  8. Արտավազդ Հայրապետյան
  9. Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
  10. Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
  11. Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
  12. Վանիկ Ամիրխանյան
  13. Անահիտ Խալաթյան
  14. Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
  15. Արամ Հարությունյան
  16. Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել