Ալիևը` Արցախի հայերի ապագայի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ-ում ապրող հայերը պետք է ճիշտ վարվեն. «Նրանք պետք է հասկանան, որ միայն ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու միջոցով կարող են ապագա ունենալ։ Այլընտրանք չկա»։

Ըստ նրա՝ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։

«Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղի վերաբերյալ թեմա չկա։

«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնել դրան։ Այսօր բանակցությունների սեղանի շուրջ և, ընդհանրապես, որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել