Գերեզմանն անարգանքի ենթարկելու համար պատիժ է նախատեսված Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով, որի համաձայն՝
1. Մահացածին թաղելու վայրը կամ գերեզմանի վրա եղած շինությունը կամ առարկան ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝
պատժվում է տուգանքով`տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 100-200 ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
3) հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով՝
պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Iravaban.net-ը հայտնում է, որ Քրեական նախորդ օրենսգրքով, որն այլևս չի գործում, այս արարաքների համար առավել մեղմ պատիժ էր նախատեսված՝ դրամային տուգանք, իսկ ազատազարկում նախատեսվում էր առավելագույնը 3 տարի ժամկետով։