Թուրքիայի Մարաշ քաղաքում գտնվող «աշխարհի ամենաանհեթեթ շենքը» քանդվել է

Թուրքիայի Մարաշ քաղաքում գտնվող 18 հարկանի շենքը, որը համացանցում հայտնի է որպես «աշխարհի ամենաանհեթեթ շենք», քանդվել է։

1994թ․ այդ կառույցը, որը Քահրամանմարաշի նահանգային վարչական շենքն էր, իր ճարտարապետական կառուցվածքով և գույներով դարձել էր Մարաշի խորհրդանիշը։ Սակայն դեռևս 2019 թվականին որոշվել էր քանդել այն։

Մարաշի քաղաքապետ Հայրեթթին Գյունգյորը, խոսելով այդ մասին, նշել է, որ 30 տարի առաջ ժամանակի պայմաններին համապատասխան կառուցված այդ շենքը մշտապես քննադատությունների թեմա է եղել։

Նրա խոսքով՝ շենքը որոշել են քանդել, քանի որ այն համահունչ չի դիտվել շրջակայքի շենքերի հետ, բացի այդ եղել է ոչ այնքան գործառական։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել