Մեր հայրենիքը փորձադաշտ չէ, Հայաստանի արժանապատիվ քաղաքացին փորձաճագար չէ. Արա Զոհրաբյանը՝ բիոլաբորատորիաների մասին

«Այսօր իշխանական գրչակները փորձում են մանիպուլացնել բիոլաբորատորիաների թեման: Մասնավորապես՝ երբ մենք այս թեմայից խոսում ենք, փորձում են ասել, թե այն Ռուսաստանին, կամ այլ պետության է ձռնտու, բայց մենք ցանկանում ենք այս թեման բարձրացնել առաջին հերթին մեր ազգային անվտանգության շահերից ելնելով»,-հայտարարեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ:

Բողոքի ակցիային մասնակցում են նաև Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական և «Ազատագրական շարժում» նախաձեռնությունները: Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում պաշտոնապես գործում է 8 բիոլաբորատորիա, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից և դրանք գտնվում են Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում:

«Զարթոնք»-ի առաջնորդը հայտնեց, որ Ուկրաինայում էլ մեկ տարի առաջ խոսում էին այդ լաբորատորիաների մասին և այնտեղ նույնիսկ ստորագրահավաք էին կազմակերպել, որպեզի դրանք փակվեին, իսկ ուկրաինացի քաղաքացիները նույնպես անլուրջ էին վերաբերվում դրան, բայց վերջին ռազմական բախումների ընթացքում ՌԴ բարձրաստիճան զինվորակնները հայտնեցին, որ այդ լաբորատորիներում նաև վտանգավոր կենսաբանական նյութեր են պատրաստվել:

Հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն էլ ոչ միայն չի հերքել այդ երևույթն, այլև ասել է որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտություններով զբաղվող կենտրոններ և իրենք անհանգստացած են, որ ռուսական ուժերը կարող են վերահսկողություն ստանալ դրանց վրա՝ Արա Զոհրաբյանը եզրակացրեց, որ այդ լաբորատորիաներն իրոք վտանգ են ներկայացնում:

Նա տեղեկացրեց, որ Վրաստանում էլ 248 հիվանդի մահվան հետ կապված աղմուկ էր բարձրացել, որոնք մահացել էին հեպատիտ C-ի որոշակի բուժման գործընթաց անցնելու հետևանքով, մինչդեռ ըստ բարձրացված աղմուկի, այդ մարդկանց նկատմամբ Վրաստանում գտնվող նման բիոլաբորատորիաների կողմից հետազոտություններ են անցկացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել