Երբ հարցնում են թե ինչի է դոլարը արժեզրկվում, սա եմ բերում որպես հիմնական պատճառ․ Էդուարդ Ավետիսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից ստեղծած փողի գրաֆիկը։

«Երբ հարցնում են թե ինչի է դոլարը արժեզրկվում, սա եմ բերում որպես հիմնական պատճառ։ 2020-2022թթ տպվել է նույնքան նոր դոլար ինչքան գոյություն է ունեցել մինչ այդ։

Այսինքն 2 տարում դոլարի պաշարը կրկնապակվել է։

Այսինքն դոլարը մյուս կայուն ակտիվների համեմատ պետք է ժամանակի հետ կրկնակի արժեզրկվի։

Բայց քանի որ մյուս պետությունները նույնպես ակտիվ փող են տպում, ամեն ինչ հարաբերության մեջ է լինում։ Եթե ՀՀ-ն նույնպես 2020-2022թթ մոտավոր կրկնապատկեր դրամի պաշարը, ապա դոլարի ու դրամի հանդեպ նույն պահանջարկի դեպքում դոլարի ու դրամի արժեքը մոտավորապես նույնը կմնար։

Եվրոպացիք նույնպես լիքը եվրո են տպել իրենց լոքդաունների ժամանակ ու փող են բաժանել մարդկանց։ Դրա համար Եվրոպայում հիմա նոր փողի տոկոսադրույքները 0% են, իսկ ինֆլյացիան` երկնիշ։

Չես կարա ինֆլյացիայի թիրախը դնել 2-4% ու նոր փող տպելով կրկնակի ավելացնել փողի պաշարը։ Նաև չես կարող անվերջ քո փողի ինֆլյացիան արտահանել ողջ աշխարհի վրա` ունենալով փողի շուկայում գերիշխող դիրք։ Ինչ որ պահի մարդիկ հունից դուրս կգան ու այլընտրանքներ կսկսեն օգտագործել։ Ու արդեն օգտագործում են։

Իսկ ինչի է դոլարի արժեզրկումը երևում հիմա ու ոչ թե 2020ին, երբ նոր դոլարի մեծամասնությունը ստեղծվել է? Որովհետև նոր ստեղծած փողը մի քանի տարի պետք է տնտեսությունում պտտվի, որ ազդեցությունը երևա։

Հա, միգրանտները նույնպես ազդեցություն ունեն կուրսի վրա, ինչպես որ մարտ ամսին ունեցան` պանիկայի տակ Հայաստանի սաղ դոլարները առնելով ու կուրսը 540 հասցնելով։ Բայց երկարաժամկետ միտումը կլինի դոլարի արժեզրկումը, եթե իհարկե մեր կենտրոնական բանկը նույնպես հավեսով փող չտպի, որը հուսամ չի անի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել