ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստից առաջ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն լուրերիմ, թե իր թիկնապահներն են ցուցարարներին ծեծել:
«Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն: Այս ֆեյքային պայքարը վերացնել է պետք: Մենք պետություն ենք, մենք ժողովուրդ ենք, մենք ազգ ենք: Քաղաքական համակարգ կա, այդ ստերը, այդ հորինված մտքերը խայտառակություն է:
Օրինակ՝ դուք ինձ տեսնում եք, գիտեք իմ միտքը, գործունեությունը գաղափարը, պատկերացումները, մարդկային որակները, ո՞նց կարող է իմ նման գիտակցություն ունեցող մարդը այդ կարգի գործողությունների գնալ»-ասաց նա:
Սուքիասյանը հորդորեց վերջ տալ նման ստեր հրապարակելուն և ասաց, որ ընդդիմությունը ստերով չի կարող Հայաստանի Հանրապետությունը զարգացնել:
Նա նաև անդրադարձավ այն հրապարակումներին, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հորն են ծեծել ոստիկանները:
«Խոնարհվում եմ հերոսների հայրերի առաջ, բայց իրենք պետք է այս քաղաքական աճպարարություններից զերծ մնան»,-նշեց նա: