Հզոր պայթյուն է որոտացել Մելիտոպոլում

Ուկրաինայի հարավում գտնվող Մելիտոպոլ քաղաքի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Այսօր ժամը 7.40-ի սահմաններում հզոր պայթյուն է լսվել քաղաքի հենց կենտրոնում: Բոգդան Խմելնիցկի, Սերգեյ Կիրով, Պետրո Դորոշենկո փողոցների բնակիչների մոտ ցնցվում էին պատուհանները և տների պատերը: Քաղաքի կենտրոնը լցված էր սև ծխով», – գրել է Ռոգովը Telegram-ի իր ալիքում։

Նա չի նշել՝ պայթյունի հետևանքով որևէ մեկը տուժել է, թե ոչ, և չի նշել դրա պատճառները։ Ռոգովը պայթյունն անվանել է «ահաբեկչական հարձակում»՝ դրա համար մեղադրելով Վլադիմիր Զելենսկուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել