Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ, այ սրա մասին էի երազում. Արթուր Վանեցյան

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ այ սրա մասին էի երազում: Իմ ընդդիմադիր ընկերները, որոնք սկսեցին պայքարը, իրենք էլի էի սրա մասին երազում: Հայ ազգը զարթնել է, «Լաոն» զարթնել է: Մենք բոլորս դարձել ենք մի բռունցք: Այս բռունցքի դեմ ոչ մեկ չի կարող կանգնել:

Սիրելի քաղաքացիներ, վստա՞հ եք որ առաջիկայում հաջողություն ենք ունենալու: Որևէ մեկը կասկած չունի չէ՞»,- ասա Վանեցյանը:

Դիմելով իշխանություններին պատգամավորը կոչ արեց վերջիններիս գնալ՝ հանուն փրկության, հանուն հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի և հավելով որ ներկա իշխանությունները  բոլոր ուղղություններով ձախողել են:

«Հայ ազգը դարձել է այն հին ազգը. հայրենասեր, արժանապատիվ, իր խոսքի տեր, չխաբող, իրար սիրող: Մեզ ասում են հնարավոր է սադրանքներ լինեն, զենք կարող է կիրառվել, բայց հայը հայի դեմ ուժ կկիրա՞ռի:

Եկեք հրապարակ: Այս պայքարը չի ավարտվի, մինչև որ մենք չհասնենք մեր նպատակներին»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել