Արարատ Միրզոյանի հետ զրույցը Բայրամովը կառուցողական է անվանել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Միաժամանակ նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն, իհարկե, ժամանակ և հետագա քայլեր է պահանջում։

«Ադրբեջանը դրսևորել է իր լավ մտադրությունները»,- ասել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել