Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհրաժեշտ է համարում երկրորդ հանդիպումը կազմակերպել 3+3 համագործակցության ձևաչափով (ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի և այս տարածաշրջանի երեք ամենամոտ հարևանների՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա – խմբ.)։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Մենք գոհ ենք 3 + 3 համագործակցության ձևաչափի մեկնարկից: Առաջին նման հանդիպումն արդեն կայացել է, առաջին հանդիպումը օրակարգ չի ունեցել, դա ընդամենը հանդիպում էր այս ձևաչափի ստեղծման համար: Մենք ունենք ծրագրեր օրակարգի համար։ Կարծում եմ, որ երկրորդ հանդիպումը պետք է կայանա մոտ ապագայում, այսինքն՝ ժամանակ կորցնելու կարիք չկա»,-հայտարարել է Ալիևը։
Հիշեցնելով, որ օրերս տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկար տասնամյակների ընթացքում առաջին հեռախոսազրույցը, երկրի ղեկավարն այս փաստը դրական է գնահատել։