Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։