Կեղծ հաղորդագրություններ են շրջանառվում․ բանկի զգուշացումը

Ամերիաբանկը տեղեկացնում է․

«Այս օրերին դարձյալ շրջանառվում են կեղծ հաղորդագրություններ, որոնց միջոցով զեղծարարները հորդորում են անցնել ներկայացված հղումով, լրացնել Ձեր անձնական ու քարտային տվյալները:

Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չանցնել ներկայացված հղումով և հետևել անվտանգության կանոններին՝

Երբեք մի՛ հայտնեք Ձեր քարտային տվյալները` մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը:

Մի՛ ուղարկեք Ձեր բանկային/անձնական տվյալները էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով կամ հեռախոսով, անգամ եթե զանգահարողը կամ այլ ուղիներով կապ հաստատողը ներկայանում է որպես Ամերիաբանկի աշխատակից և տրամադրում է հետադարձ կապի համար միջոց /հեռախոսահամար կամ էլ. հասցե/:

Կասկածելի նամակ կամ զանգ ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +37410561111/+37412561111 հեռախոսահամարներով, գրել նամակ Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] էլ. հասցեին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել