Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը հայտարարություն է տարածել՝ արցախահայությանը դիմելով միասնական աղոթքի կոչով: Հայտարարությունը հրապարակվել է թեմի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:
Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 19:00-ին (ապրիլի 11-16-ը՝ ներառյալ):
Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:
Մեր կարգախոսն է՝ «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:
«Թո’ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»,- »,- նշված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի տարածած հայտարարության մեջ: