Ռուսաստանը հարվածներ կհասցնի Ուկիրաինայի ազգային անվտանգության տեխնոլոգիական օբյեկտներին

Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները ճնշելու համար գերճշգրիտ զենքերով հարվածներ կհասցվեն Ուկիրաինայի ազգային անվտանգության տեխնոլոգիական օբյեկտներին և Կիևի 72-րդ գլխավոր ПСО կենտրոնին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և կոչ անում Կիևի այն բնակիչներին, որոնք մոտ են ապրում այդպիսի օբյեկտների՝ լքեն տները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է նաև, որ Ուկրաինական ստորաբաժանումների ելքը դեպի Ազովի ծով ամբողջությամբ արգելափակված է։

Ռուսական զորքերը այսօր հարված են հասցրել բարձր ճշգրտության հեռահար օդային և ծովային զինատեսակներով, խոցել են երկու օդանավակայան և երեք հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայան, հարվածները չեն եղել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի ուղղությամբ։

Ոչնչացվել է 395 տանկ և մարտական ​​այլ զրահամեքենա, 59 բազմակի հրթիռային համալիր, 179 դաշտային հրետանի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել