«Ինչի մասին, որ պետք է խոսեմ, էլի տարիներով քննարկվում , բայց ոչինչ չի արվում: Երաժշտությունը. որ տենց տարբեր երաժշտություններ են, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ, ընդեղ դըխըկըլը-ցըխկըլը, ինչ-որ տարբեր բաներ են դնում: Նորմալ երկրներում, որ մենք միշտ օրինակ ենք բերում եվրոպական երկրներում այսպես է, այնպես է, ո՞նց է կարգավորվում այդ երաժշտությունը: Ենթադրում եմ՝ պետք է ինչ-որ ցանկ լինի, որը հաստատվի քաղաքային իշխանությունների կողմից»,-այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ցանկը պետք է հաստատվի համայնքի ղեկավարի կողմից:
«Մտածել պետք չի, որ «Գուգլով» մի հատ «սըրչ» տաք, վստահ եմ այդ կարգավորումներն ինչ-որ տեղ կա»,-նշեց նա:
Քաղաքապետն ասաց, որ հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իրեն ներկայացնեն նման առաջարկ, թե ոնց կարգավորել փողոցային երաժշտությունը: