Ուկրաինայի հակամարտության իրավիճակով պայմանավորված՝ Երևանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա փետրվարի 24-ին նախատեսված որոշ թռիչքներ չեղարկվել են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ փետրվարի 24-ին նախատեսված որոշ թռիչքներ՝ դեպի Կրասնոդար, Կիև և Սոչի չեղարկվել են:
Երկու տարբեր ավիաընկերություններ թռիչքներ էին նախատեսել Կրասնոդար, մեկ թռիչք նախատեսված էր դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և մեկ թռիչք՝ դեպի Սոչի: