Շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել