Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի և արձագանքը չի ուշանա, կարծում եմ. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջ ստորագրված հռչակագրի մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ, նախագահի լիզորությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը փետրավրի 23-ին,լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ փետրվարի 22-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին»:

«Իշխանության կողմից առայժմ արձագանք չկա: Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի և արձագանքը չի ուշանա, կարծում եմ: Յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային պարտավորությունները, հարաբերությունները զարգացնելու այնպես, ինչպես իրենք հարմար են գտնում: Դուք ինձ հարց եք տալիս մեր բարեկամ երկրի մասին, որի սուվերեն իրավունքն է դա: Մենք ռազմավարական գործընկերության պայմանագիր ևս ունենք ՌԴ-ի հետ, որը տարբեր ձևաչափերով կնքվել է և ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Ես պետք է խնդրեմ, որ մենք հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները, իհարկե մեր ռազմավարական շահերը ևս պահպանելով, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրները ունեն իրավունք՝ վարելու իրենց արտաքին քաղաքականությունը: Պետք չի գերագնահատել և կարծել, որ Հայաստանը կարող է ազդել նման ուժերի վրա»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նա անդրադարձավ ընդդիմությանը և նշեց, որ, երբ մի երկրի իշխանություն իր անվտանգային համակարգը, տնտեսական համակարգը, դեմոկրատական արժեքները, կառուցում է կոռուպցիայի, ստի, պետական շահի ստորադասման, ընտանեկան, անձնական շահերի, առաջնորդվում է կոռուպցիայի օրենքներով, առաջնորդվում է ժողովրդի քվեն առնել-ծախելով և կանգնում է մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել:

«Երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի, Արցախի հարցի շուրջ մենք հայտնվում ենք խոցելի վիճակում դա պետք է նայել, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել, ինչու՞ ենք այդ վիճակին հասել: 2018 թվականի հեղափոխությունից հետո, այս ամբողջ ճանապարհը որ մենք անցել ենք, ցույց ենք տվել, որ մենք հենվում ենք ժողովրդական արժեքների վրա, բայց մենք չենք հասցրել անվտանգային մակարդակը, բանակի հագեցվածության մակարդակը բերեն այն վիճակի, որ կարողանայինք խուսափել, թե 44-օրյա պատերազմից, թե մնացած մարտահրավերներից, որոնք դեռ կանգնած են մեր երկրի առաջ»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել