Զախարովան Զելենսկիին անվանել է «անհոգի ցինիկ»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է «անհոգի ցինիկ», մեկնաբանելով՝ նրա խոսքերը, որ Դոնբասի բնակիչներն իրենք են հրետակոծություն նախաձեռնում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Հույզերս կզսպեմ, սակայն այս պահին դա դժվար է անել։ Հայտարարությունը՝ նրանք իրենք են կրակում, Դոնբասի բնակիչների մասին այս կերպ կարող էր խոսել միայն «անհոգի ցինիկը» առանց հաշվի առնելու, թե այս տարիների ընթացքում քանի մարդ է մահացել»,-գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել