Թափուր աշխատատեղ՝ Ազգային ժողովի աշխատակազմում

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Կ-93-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետը` կարգադրում եմ.

Հաստատել Ազգային ժողովիաշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 1-2.2-118)թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել