Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։