ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է N զորամիավորում. ՊՆ

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։ ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել