Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երևանում հայր ու որդի ծեծել են կանչով հասցե մեկնած բժշկին, ապա վնասել շտապօգնության ավտոմեքենան: Նմաններին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ:
Շտապօգնության բժիշկի գործը առանց այդ էլ ծանր է և նման վերաբերմունքը անընդունելի է»,-նշել է նա: