Սահմանը բացելու գործընթացում մենք չպետք է խնդրողը հանդիսանանք. Ռոբերտ Քոչարյան

«Ուղղակի կրկնեմ՝ երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել: Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունն Արցախում ապահոված էր և մենք, որպես հաղթած կողմ ասում էինք՝ սահմանը հենց հիմա բացեք: Իմ բանաձևը հետևյալն է եղել՝ մենք սահմանը չենք էլ փակել: Սահմանը փակ է մյուսկողմից: Դրա մասին չէի ասում, բայց մտածում էի միշտ, որ այդ սահմանը հանդիսանում է մեր շուկան պաշտպանող գործոն»,-այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պետք է սահմանը բացել, բայց պետք է գյուղացուն պաշտպանել, եթե չպաշտպանե, ուղղակի ավիրելու են այն, ինչն այսօր կա, ջերմոցային տնտեսություններն աղետի են ենթարկվելու:

«Սահմանի բացումից իրենք շատ ավելի են օգտվելու, քան՝ մենք: Ես այստեղ որևէ կասկած չունեմ: Դրա համար սահմանը բացելու գործընթացում մենք չպետք է խնդրողը հանդիսանանք: Անբնականն այն է, որ թուրքական Բայրաքթարներով մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին և ես համոզված եմ, որ այդ Բայրաքթարի օպերատորներն ադրբեջանցիներ չէին, թուրք էին»,-նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել