Դատարանը մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հունվարի 31-ին ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությունները: