Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 31 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Այն մասնավորապես ամրագրեց, որ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, և նրա վրա տարածվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության գործողությունը:
Օրենքը սահմանեց, որ բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և մշակութային և բնության ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։
Բռնազավթած տարածքներում գտնվող գույքը, հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային, կրոնական և բնության օբյեկտները, ոչ նյութական մշակութային օբյեկտները հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը։
Հ․Գ․ Արցախն հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա։ Մնացյալն ուրացում է և դավաճանություն․․․»,-գրել է նա: