Բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների, մշակութային և բնության ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Լիլիթ Գալստյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 31 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Այն մասնավորապես ամրագրեց, որ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, և նրա վրա տարածվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության գործողությունը:

Օրենքը սահմանեց, որ բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և մշակութային և բնության ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։

Բռնազավթած տարածքներում գտնվող գույքը, հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային, կրոնական և բնության օբյեկտները, ոչ նյութական մշակութային օբյեկտները հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը։

Հ․Գ․ Արցախն հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա։ Մնացյալն ուրացում է և դավաճանություն․․․»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել