Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք․ ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Պարզաբանում,

Այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն:
Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների:

Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն:

Դժվար չէ պատկերացնել, թե նշված զենքն ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հենց քաղաքացիների համար:
Ոստիկանությունը պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ:

Ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել