Թուրքիան ցանկանում է հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում. Չավուշօղլու

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպել Անկարայում և Երևանում: Այս մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկանում ենք Вестик Кавказа-ից։

Նա հիշեցրել է, որ առաջին նման հանդիպումը կայացել է Մոսկվայում, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։

«Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր, ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,-նշել է դիվանագետը։

Չավուշօղլուն կոչ է արել Երեւանին «օգտագործել շանսը և վերանայել իր դիրքորոշումները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել