Մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել են

2022 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու, քրեակատարողական ծառայության և պետական այլ մարմինների միջև համագործակցության շրջանակում դատապարտյալի կողմից պատժի կրման կարգը խախտելուն և օրենքով իրեն սահմանված պարտականությունները չկատարելուն արագ և արդյունավետ արձագանքելու համար «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ շնորհեց Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանին պարգևատրեց «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, նույն բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Արտյոմ Սահակյանին՝ «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, իսկ նույն բաժնի ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվեց «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել