Դուք կարծում եք, որ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ․ Մհեր Գրիգորյան

Հունվարի 28-ի երեկոյան, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ փակ հաստատությունում միջոցառում էր նախատեսված, որը հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ի պատասխան այն հարցին, թե արյդո՞ք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը կարող էր կորոնավիրուսի տարածման պատճառ դառնալ՝ փոխվարչապետը պատասխանեց․ «Ես բժիշկ չեմ, որ հիմա դիագնոզներ դնեմ, ես չեմ կապում։ Դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ, այդ թվում Հայաստանում։ Ես թեստ հանձնել եմ, բացասական է։ Եթե հիշում եք՝ հիվանդացել եմ, լավացել եմ պատվաստվել եմ, կրկին պատվաստվել եմ՝ չորրորդ դեղաչափով։ Առաջինը պատվաստվել եմ «Սպուտնիկ», երկրորդը՝ այլ պատվաստամիջոցով և բժիշկներն ասում են, որ դա ավելի ճիշտ է և ձեզ էլ եմ խորհուրդ տալիս՝ զույգերը փոխել պատվաստվելիս»,-ասաց փոխվարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել