ԿԳՄՍ նախարարի նախկին խորհրդական Կարեն Մելիքսեթյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Նա պահանջում է իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել և վերականգնել խորհրդականի պաշտոնում։
Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Արծրուն Միրզոյանին։
Գործով առաջին նիստը տեղի կունենա հունվարի 26-ին։
Նշենք, որ Մելիքսեթյանը պաշտոնից ազատվել է Վահրամ Դումանյանի 2020-ի մարտի հրամանով։