Արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գնման պայմանագիր է կնքել «Մեգերյան կարպետ» ընկերության հետ՝ գորգ ու գորկիկ գնելու համար։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ կնքված պայմանագրով ձեռք է բերվել՝
- ձեռագործ գորգ՝ բամբակյա հենքով, որը արժեցել է 200 հազար դրամ,
- ձեռագործ գորգիկ հուշանվերը արժեցել է 80 հազար դրամ։
Այս գնումն ընդհանուր արժեցել է 280 հազար դրամ։
Հավելենք, որ ըստ պայմանագրերի հրապարակման՝ գնումներն արվել են որպես ներկայացուցչական ծախս, սակայն հայտնի չէ դրա հստակ նպատակը։
Լուսանկարը՝ «Մեգերյան կարպետ»-ի պաշտոնական կայքէջից։