Արդարադատության նախարարությունը «Մեգերյան կարպետ»-ից գորգ է գնել

Արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գնման պայմանագիր է կնքել «Մեգերյան կարպետ» ընկերության հետ՝ գորգ ու գորկիկ գնելու համար։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ կնքված պայմանագրով ձեռք է բերվել՝

  • ձեռագործ գորգ՝ բամբակյա հենքով, որը արժեցել է 200 հազար դրամ,
  • ձեռագործ գորգիկ հուշանվերը արժեցել է 80 հազար դրամ։

Այս գնումն ընդհանուր արժեցել է 280 հազար դրամ։

Հավելենք, որ ըստ պայմանագրերի հրապարակման՝ գնումներն արվել են որպես ներկայացուցչական ծախս, սակայն հայտնի չէ դրա հստակ նպատակը։

Լուսանկարը՝ «Մեգերյան կարպետ»-ի պաշտոնական կայքէջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել