Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էռնես Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի Երևանցիներ,
որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:
Ինքս կարծում եմ, որ երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե ոչ:
Ուստի խնդրում եմ Երևանցիներին իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ»: