ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է Հայաստան վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները. Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի,Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի և Արամ Ավետյան Արտյոմի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի իշխանությունները Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին են հանձնել հինգ հայ ռազմագերիների: