ԱԳՆ-ն հայտնել է Հայաստան վերադարձած գերիների անունները

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է Հայաստան վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները. Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի,Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի և Արամ Ավետյան Արտյոմի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի իշխանությունները Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին են հանձնել հինգ հայ ռազմագերիների:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել