Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:
Նշենք, որ Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ էլ հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կգումարվի ազգային ժողովի արտահերթ նիստ: