Տեղի է ունեցել զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն․ ՊՆ

N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։

Հրամանատարական կազմը հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորացրվողներին, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել