Ինչպիսի եղանակ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

 Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին  հնարավոր է մառախուղ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով,

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել