ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Բատիկյանը ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։