Թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնայների․ վարչապետի պատասխանը՝ Տիգրան Աբրահամյանին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Խծաբերդի և Հին Թաղերի՝ ադրբեջանական կողմին անցնելուն։

«Գյուղերը նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ։ Ոչ միայն բռնազավթվեցին այդ գյուղերը, այլ մոտ մեկ տասննյակին հասնող զոհեր գրանցվեցին, 62 անձ գերեվարվեցին»,-նշեց նա։

Պատգամավորը հավելեց, որ դա չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ դրվագի հետ կապված քրեական գործ կա հարուցված։

«Ուզում եմ ցավով արձանագրել, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»,-նշեց նա։

Վարչապետը նաև ասաց, որ թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնայների․ «Գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունեմ, երբևէ չեմ էլ ունեցել և համոզված եղեք երբևէ չեմ էլ ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել