Բարձրագույն դատական խորհրդը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
1. Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»:
Նշենք, որ նա նախկինում զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը: