Մեքենան փոքր-ինչ սխալ վարելու դեպքում խրվելու և մոտակա գյուղից մոտ 3 կմ հեռու անմարդաբնակ տարածքում մնալու հավանականությւոնը մեծ է․ Վարդան Ոսկանյան

Ճանապարհից դուրս դեպի սարերը գնացող հողե ուղին վատն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մեքենան փոքր-ինչ սխալ վարելու դեպքում խրվելու և մոտակա գյուղից մոտ 3կմ հեռու անմարդաբնակ տարածքում մնալու հավանականությւոնը մեծ է։

Վախենա՞լ, կանգնե՞լ, թեքվե՞լ, հետ գնա՞լ…, ուղեղդ արագորեն հաշվարկում է բոլոր հնարավոր ալգորիթմները։ Սակայն սիրտդ պնդում է՝ ոչ մի դեպքում, սա քո հողն է, նա է քեզ ուժ տալիս, վախենա՞լ քեզ ուժ տվողից, անմտություն է։

Եվ ոտքդ առանց լրացուցիչ ջանքի հասկանալով ոչ թե ուղեղիդ այլ սրտիդ հրահանգը, կրկին վստահորեն սեղմում է գազի ոտնակը, իսկ մեքենադ էլ ուժ ստանալով նույն հողից և քո՝ նրա հանդեպ ունեցած վստահությունից հռնդյունով հաղթահարում է դժվար հատվածը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել