Մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են, եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձևը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին ելույթ է ունեցել՝ ասելով․

«Ես հիշում եմ, երբ 44-օրյա պատերազմից հետո մենք քննարկում էինք և փորձում հասկանալ, թե այսքանից հետո նույնիսկ պիտի փորձե՞նք մնալ իշխանության ՀՀ-ում, թե՝ չէ։ Եվ մեր պատասխանն էր՝ այո, մենք պիտի պահպանենք ժողովրդի մանդատը, և ինչու՞, որովհետև մենք չպետք է թողնենք նավը ալեկոծված ծովի կենտրոնում, մենք նավը պետք է հասցնենք նավահանգիստ։

Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են։ Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձևը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։

100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում․ սա է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում ՀՀ մինչև 100 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ, այսինքն՝ մինչև 4, 5, 10, 15, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։

Այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երևանն ու Գյումրին հանենք, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի։

Մենք այդպես 9 մլրդ-ներով անցնելու ենք բոլոր համայքներով՝ իմանալով, որ, այո, անվտանգությունը այսօր մեր ամենախոցելի տեղն է։ Բայց այդ անվտանգության մարտահրավերը չի ծագում այն ժամանակ, երբ մենք բոլորս տեսնում ենք, անվտանգության մարտահրավերը ծագում է այն ժամանակ, երբ մենք դա դեռ չենք տեսնում։ Երբ երկրի կրտսեր դպրոցը ավարատած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի 2019 թվականի դրությամբ։

Սա է անվտանգության մարտահրավերը կամ այդտեղից սերմանված անվտանգության մարտահրավերն է, որը ջարդվել է մեր գլխին։ Բայց մենք այս հարվածներից չենք փախնելու, մենք այս հարվածներն ընդունելու ենք, այս հարվածներին դիմակայելու ենք, մենք ընկնելու ենք, ելնելու ենք, նորից ենք ընկնելու, նորից ենք ելնելու։ Եվ մենք մեր սրբազան նավը ալեկոծվող ծովի կենտրոնից հասցնելու ենք մեր երազանքների նավահանգստին, և թող որևէ մեկը սրանում չկասկածի»։

Տեսանյութն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել