Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՈՐ ԿԵՏԸ ՊԵՏՔ Է ԼՌԵՆՔ
Ադրբեջանը մաքսակետեր է դրել Երևան Սյունիք կապող ճանապարհին:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ):
Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ զորքերի հետ քաշվելու հրամանն ինքն է տվել:
Այն պատճառաբանությունը, որ եթե այդպես չաներ, ապա Սյունիքում պատերազմ կլիներ անհիմն է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն էր երաշխավորը 09.11.2020թ. ստորագրած հայտարարության: Հակառակ դեպքում, ինչու է Հայաստանը կատարում այդ հայտարարության մյուս կետերը: չէ, որ Ադրբեջանը վաղը կարող է Երևանն ուզել ու պատերազմի վախով վերցնել առանց դիմադրության:
Մինչև որտեղ ենք պատրաստ հանդուրժել ադրբեջանցիների ագրեսիան»: