Երթևեկության փոփոխություն՝ նոյեմբերի 11-ից․ Ճանապարհային ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021թ. նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց−Մարշալ Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Առինջի կողմից Աճառյան փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների տարբեր ուղղություններով երթևեկությունը խաչմերուկում կկարգավորվի միայն մեկ լուսացույցով, իսկ Ֆուտբոլի Ակադեմիայի կողմից Բաբաջանյան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Առինջի կողմ՝ կկարգավորվի առանց սեկցիայի լուսացույցով:

Խաչմերուկում կապամոնտաժվի նաև մեկ հետիոտնային անցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել