«Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ Առուշ Առուշանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար․ պաշտպան

Արդեն քննարկվել է Առուշ Առուշանյանի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը։ Պաշտպանական կողմը համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի այդ սահմանափակումներն ամբողջությամբ կամ մասնակի վերացվեն

Այս մասին դատական նիստից առաջ ասաց Առուշանյանի պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք։ Այսօր դատական նիստի հենց մեկնարկից դատախազն է իր դիրքորոշումը հայտնելու, որի հետո դատարանը դրա վերաբերյալ է որոշում կայացնելու, որից հետո մտնելու ենք բուն դատական քննության փուլ։ Որոշակի ձևական ընթացակարգ կա՝ կապահովվի․ իրավունք, պարտականություն, մասնակիցների անձը ճանաչելու տեսանկյունից նաև, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն ընթերցելուց հետո որոշելու ենք ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը։

Պաշտպանության կողմն ունի իր դիրքորոշումը, թե ինչ ապացույցների հետազոտումից պետք է սկսել, այս պահին չեմ ուզում դրա մասին որևէ բան ասել։ Որոշակի փուլ անցնելուց, որոշակի հետազոտություններ անցկացնելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն՝ խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես գնում է թե՛ գրավի, թե՛ անձնական երաշխավորության մասին։

Ինչպես գիտեք, արդեն «Հայաստան» խմբակցության համապատախան պատգամավորներն են նաև եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին, նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորության խափանման միջոցի շրջանակներում իրենց անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել